Թվեր և փաստեր
Թույնի գործարան
Մարդիկ դեռ հնուց ուսումնասիրում էին թունավոր օձերին։ Գալենի վկայությունների համաձայն` մ.թ.ա. I դարի կեսերին մահացած պոնտական թագավոր Միհրդատ IV-ը շատ էր հետաքրքվում օձի թույնով։
Նա իր պալատական բժիշկների հետ փորձարկումներ էր անում մահապատժի դատապարտվածների վրա. թողնում էին, որպեսզի օձերը խայթեին խեղճ մարդկանց, այնուհետև փորձարկում էին բուժման բազմաթիվ մեթոդներ։ Հենց այդպես էլ հայտնվեցին «Գաղտնի հուշագրությունները»` օձի թույնի մասին բազմաթիվ տեղեկությունների հավաքածուն։ Այդ ժամանակների ալքիմիկոսները, վհուկները և բժիշկները, շատ լավ հետազոտելով օձի թույնի ազդեցությունները, ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այդ խայթոցից փրկող միջոցը։ Այնուամենայնիվ, այդ խնդիրն այսօր էլ չի կարելի համարել ամբողջովին լուծված։
Ավելի քան հազար տարի առաջ այսօրվա մեքսիկացիների նախահայրերն իրենց երեխաներին պատվաստում էին օձի խայթոցների դեմ. նրանք թունավոր օձի ատամով քերում էին երեխայի ուսի մաշկը։ Մեքսիկայի որոշ շրջաններում պատվաստման այդ մեթոդը մինչ օրս կիրառելի է։
ԹՈՒՅՆԸ ՍՊԱՆՈՒՄ Է
«Խաղաղ նպատակներով» օձի թույնն օգտագործելուն մարդկությունը շատ ուշ դրական արձագանքեց։ Հնում և միջնադարում օձի տարբեր «մասերն» օգտագործում էին ինչպես բուժական, այնպես էլ մոգական միջոցներ պատրաստելու համար, և միայն XVII դարում հայտնաբերվեց, որ մահացու ազդեցություն ունի ոչ թե օձի թուքն ու լեղին, այլ հենց թույնը։ Առաջինն այդպիսի ենթադրություն արեց իտալացի բնագետ և բժիշկ Ֆրանչեսկո Րեդին։ Իր վարկածը հաստատելու համար նա հրապարակորեն խմեց բավականին մեծ քանակությամբ օձի լեղի, և նրա հետ իսկապես ոչինչ չպատահեց։
Հարյուր տարի անց իտալացի մեկ ուրիշ քիմիկոս և բնասեր Ֆելիչե Ֆոնտանան օձերի օրգանիզմում գտավ թունավոր գեղձեր, առաձնացրեց օձի մաքուր թույնը և փորձեց գտնել կենդանի օրգանիզմի վրա վերջինիս ազդեցության մեխանիզմները։ Իսկ XIX դարի վերջերին Ֆոնտանի հայտնագործությունը գիտնականներին օգնեց կատարելու ևս մեկ քայլ` ստանալ օձի հակաթույն։
Ֆրանսիացի միկրոկենսաբան Ալբեր Կալմետտն ապացուցեց, որ կենդանիներին կարելի է դարձնել թույնի հանդեպ անընկալունակ` նրանց բազմաթիվ անգամներ թույնի անվնաս, սակայն աստիճանաբար մեծացող դոզաներ ներարկելու միջոցով։ Իսկ 1922 թ. ֆրանսիացի հետազոտող Ց. Ֆիզալին վերջնականապես մշակեց օձի հակաթույնի ստացման տեխնոլոգիաները։
Կալմետտի և Ֆիզալի առաջարկած մեթոդները բավականին պարզ են. ձիուն ներարկում են նրան վնաս չպատճառող թույնի ոչ շատ բարձր դոզա, որից հետո կենդանու արյան մեջ սկսում են արտադրվել օձի թույնի բաղադրիչների հանդեպ հակամարմիններ։ 16 ամիս ձին «ստանում է» այդպիսի պատվաստումներ, ընդ որում յուրաքանչյուր անգամ է՛լ ավելի բարձր դոզայով, և արդյունքում նրա արյունը դառնում է պիտանի հակաթույն ստանալու համար։ Ձիու հակաթույնից ստացված հակամարմինները, ներթափանցելով խայթոց ստացած մարդու օրգանիզմ, անմիջապես սկսում են ազդել` վնասազերծելով թույնը։ Պատշաճ կերպով ստացված հակաթույնը երկար ժամանակ կարող է պահվել փակ անոթներում և առանց որևէ դժվարության մեկ վայրից մյուսը տեղափոխվել։
ԹՈՒՅՆԸ ԲՈՒԺՈՒՄ Է
Օձի թույնը իրենից ներկայացնում է բազմաթիվ ֆերմենտների, օրգանական թթուների, հիստամինի և միկրոէլեմենտների խառնուրդներ։ Ֆերմենտները կարելի է բաժանել երկու տեսակի` նեյրոտոքսիններ, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա, և հոմոտոքսիններ, որոնք ախտահարում են շրջանառության համակարգը։ Նեյրոտոքսիններ պարունակվում են կոբրաների, մամբերի, կրայտերի, ծովային և կորալյան օձերի թույների մեջ։ Բոժոժավոր և պղնձագլուխ օձերի թույնը պարունակում է հիմնականում հեմոտոքսիկ բաղադրիչներ։ Որոշ օձեր արտադրում են հեմո- և նեյրոտոքսինների խառնուրդ։
Դեռ XIX դարում գիտնականները նկատել են, որ օձի թույնը, ընկնելով արյան մեջ, նպաստում է թրոմբոզների առաջացմանը, որն անոթների խցանման հետևանքով կարող է բերել մահվան։ Սակայն հաճախ, օրինակ ուժեղ արյունահոսությունների ժամանակ, երբ մարդուն սպառնում է արյան մահացու կորուստ, առաջանում է արյան մակարդումը բարձրացնելու անհրաժեշտություն։ Վերջերս գյուրզա օձի թույնի հիման վրա ստեղծվեցին դեղամիջոցներ, որոնք կանգնեցնում են արյունահոսությունը։ Օգտագործվում է նաև որոշ օձերի թույնի հակառակ ազդեցությունը. օրինակ, մալայական իժի թույնի կիրառմամբ պատրաստված դեղամիջոցը, ժամանակավորապես իջեցնում է արյան մակարդման ունակությունը և օգնում խուսափելու անոթների խցանումից։ Այդ պատճառով օձի թույնը լայնորեն հետազոտում են որպես սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի պրոֆիլակտիկայի դեմ միջոցների հիմք։ Օձի թույն պարունակող դեղամիջոցները կիրառվում են բժշկական պրակտիկայում նաև որպես ցավազրկող և պոլիարթրիտի, միոզիտի, ռադիկուլիտի բորբոքային գործընթացները թուլացնող միջոցներ։ Օձի թույնը օգտագործում են նաև ռևմատիզմի բուժման համար։ Ռուսաստանում օձի` մասնավորապես կոբրայի, թույնից ստացված դեղամիջոցներն օգտագործում են բրոնխյալ ասթման բուժելու համար։ Կան տվյալներ, որ կոբրայի թույնի բաղադրիչ կոբրոտոքսինն օգնում է նաև կրծքային հեղձուկի ժամանակ։ Եվ վերջապես, այն կիրառում են որպես հանգստացնող միջոց, որը կարող է փոխարինել մորֆինին և վերջինիս նման ծանր հետևանքներ չի հարուցում։
XX դարի սկզբին ևս մեկ նշանակալից հայտնագործություն արվեց, որին հաջորդեց բավականին տարօրինակ դեպք։ 1908 թ. Տեխասում բոժոժավոր օձը խայթել էր մի մարդու։ Տուժողը, թեև ծանր տարավ խայթոցի հետևանքները, բարեբախտաբար կենդանի մնաց։ Ավելին, պարզվեց, որ երջանիկ մարդն ընդմիշտ ազատվել է էպիլեպսիայից, որով տառապում էր մինչ խայթոցը։ Անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ որոշ թույներ ոչ միայն թեթևացնում են հիվանդների մոտ էպիլեպտիկ նոպաների ընթացքը, այլև զգալիորեն կրճատում վերջիններիս քանակությունը։ Ամերիկացի կենսաբան Կարկլանդը օձի թույնից առանձնացրեց հակաուռուցքային սպիտակուց, որը կոչվեց կոնտորտրոստատին։ Այն վնասում է ուռուցքային բջիջների մեմբրանների կառուցվածքը։
ՕՁԻ ԹՈՒՅՆ ԱՌԱՆՑ ՕՁԻ
Փորձարական բժշկության պահանջարկներն օձի թույնի հանդեպ աճում են, իսկ վերջինիս ստացման գործընթացը վտանգավոր է և թանկարժեք։ Այս մթերքի գները հասնում են մինչև հարյուր և անգամ հազար դոլարների` 1 մգ-ի համար։ Կենսաբաններն ու քիմիկոսներն արդեն քանի տասնամյակ գլուխ են ջարդում, թե ինչպես թեթևացնեն և էժանացնեն թույնի ստացումը, այսինքն` ինչպես այն ստանան առանց օձերի։
Բիոտեխնոլոգիաների օգնությամբ ռուս գիտնականներին հաջողվեց ստանալ իժի թունավոր գեղձի բջիջների մշակման եղանակը։ Սնուցող միջավայրում այդ բջիջներն աճում են և որոշակի պայմաններում ընդունակ են սինթեզելու թույն։ Միայն մեկ օրվա ընթացքում 1 մլ մշակված հեղուկից կարելի է ստանալ 0,05 մգ թույն։ Նման մշակման ճանապարհով ստացված թույնի «կյանքի տևողությունը» 4 ամիս է։ Սակայն գենային ինժեներիայի միջոցով գիտնականները պատրաստվում են այն դարձնել «անմահ» և սկսել զբաղվել այլ օձերի թույնի ստացմամբ։
Սակայն, ոչ միայն գիտությունն է անշեղորեն առաջ շարժվում։ Օձի թույնն է՛լ ավելի լայն կիրառություն է ստանում։ Օրինակ, Նովոսիբիրսկի (Ռուսաստան) սերպենտարիայի աշխատակիցները պատրաստվում են «առողջ» օղի արտադրել։ Գերպետոլոգները` օղու մեջ թույն ավելացնելով, ստացել են շատ ավելի օգտակար հեղուկ, քան բոլորին հայտնի բալզամներն ու բուսական թուրմերը։ Այժմ մնացել է միայն ստանալ «օձի օղու» պատրաստման համար թույլտվություն և խթանել արտադրությունը։
ՄԱՆԳՈՒՍՏԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Իսրայելցի գիտնականները, հետազոտելով ացետիլխոլինի ռեցեպտորները, բացահայտեցին որոշ օձերի թույնի նեյրոտոքսիկ ազդեցության մեխանիզմները։ Հենց այս սպիտակուցային ռեցեպտորների հետ են կապվում օձի թույնի նեյրոտոքսիկ բաղադրիչները։ Աշխատելով մանգուստների և նաև հենց օձերի` թույնի հանդեպ անդրդվելիության վրա` հետազոտողները հայտնաբերեցին, որ ռեցեպտորի մոլեկուլի վրայի մի փոքր հատվածը, որը կապվում է օձի թույնի տոքսինի հետ, այդ կենդանիների մոտ մի փոքր տարբերվում է կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից։ Եվ պարզվում է, որ այդ տարբերությունը բավական է, որպեսզի թույնը չկապվի ռեցեպտորի հետ և նյարդային իմպուլսների փոխանցումը չխախտվի։ Այս բացահայտումը կարող է նպաստել օձերի թույնի հանդեպ արդյունավետ անտիտոդի ստեղծմանը, ինչպես նաև օգնել որոշ հիվանդությունների, օրինակ շիզոֆրենիայի և պարկինսոնիզմի ուսումնասիրման և բուժման գործում։
Med-Practic
08.03.2012
Bjishk
06.09.2010
Կարդացեք նաև
Փետրվարի 14-ը ոչ պաշտոնական, բայց մասնագիտական շրջանակում լայնորեն նշվող ծրագրավորողի օրն է: 1946 թ. փետրվարի 14-ին գիտական աշխարհին և բոլոր հետաքրքրվածներին ցուցադրվեց առաջին՝ իսկապես աշխատող...
Աշխարհում մարդկանց թիվը 70 տարվա ընթացքում եռապատկվել է: Վիճակագրական տվյալների հիման վրա «Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է, թե մասնավորապես որ տարածաշրջաններում է...
Ապագա բժիշկներ, ձեզ համար առանձնացրել ենք 15 գեղարվեստական գիրք, որտեղ հիմնական թեման բժշկությունն է, բժշկի մասնագիտության առանձնահատկություններն ու դժվարությունները...
Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ
2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան...
Ամփոփելով նախորդ տարին՝ հարկ է անդրադառնալ 2020 թ. Միացյալ Նահանգների Սննդի և դեղերի վարչության (U.S. Food and Drug Administration) կարևոր և շրջադարձային զարգացումներին, որոնց նպատակն էր ամրապնդել...
Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել։ Այդ մրցանակը հիմնադրվել է 1991 թվականին և շնորհվում է...
- Ի՞նչ է ներառում էնդոսկոպիկ ծառայությունը:
- «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է էնդոսկոպիկ ախտորոշման և բուժման ծառայություն, որը ներառում է...
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը...
Զարգացած երկրներում յուրաքանչյուր չորրորդ բնակիչ ունի քաղցկեղով հիվանդանալու ռիսկ, իսկ հինգերորդը՝ դրանից մահանալու: Զարգացող երկրներում միշտ քիչ են եղել քաղցկեղով հիվանդները...
Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161.747 հոգի, որից հայերը՝ 110.671, մուսուլմանները՝ 50.274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր...
Աշխարհի 191 երկրներում վերջին 25 տարիներին կյանքի ակնկալվող տեւողությունն ավելացել է շուրջ 10 տարով՝ տղամարդկանց պարագայում կազմելով 69, կանանց պարագայում՝ 74.8 տարի: Վերջին 15 տարիներին մարդիկ սկսել են...
Հայտնի է, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են մյուսներից, նրանք կարողանում են ընկերանալ, սովորել իրենց սխալներից և, նույնիսկ, մարդկանց հետ փոխհարաբերություններ հաստատել...
Տեխնոլոգիական առաջընթացը շարունակում է իր հաղթարշավն ամբողջ աշխարհում` բազում առավելություններ տալով մարդկանց: Սակայն, միևնույն ժամանակ, այն լուրջ սպառնալիք է մարդկության գոյության համար...
Ամեն տարի Mercer խոշորագույն HR խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է «Կյանքի որակի ինդեքս» զեկույցը: Ինչպես հայտնում է Business Insider-ը` ընկերությունը ուսումնասիրել է 450 քաղաքների կենսակերպը` հաշվի...
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով օրերս հայր է դարձել, շարունակում է հազարավոր շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն